01:01 10 փետրվարի, 2015Բադեն-Բադենի շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը թայ-բրեյքում կվիճարկեն աշխարհի չեմպին Մագնուս Կարլսենը եւ Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչը, որոնք 7 հնարավորից վաստակեցին 4.5-ական միավոր:
3-4-րդ տեղերը կիսեցին անգլիացի Մայքլ Ադամսն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան՝ 4-ական միավոր: Լեւոն Արոնյանը 3.5 միավորով 5-րդն է: Նույնքան միավոր վաստակեց նաեւ ֆրանսիացի Էթյեն Բաքրոն՝ գրավելով 6-րդ տեղը: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը նախավերջինն է՝ 2.5 միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակեց Գերմանիան ներկայացնող Դավիթ Բարամիձեն՝ 1.5 միավոր:
Բադեն-Բադեն, 7-րդ տուր
Արկադի Նայդիչ (Գերմանիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Էթյեն Բաքրո (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Դավիթ Բարամիձե (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0.5:0.5
Մայքլ Ադամս (Անգլիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.