Ֆելիքս Շտուրմը ցանկանում է մենամարտել Արթուր Աբրահամի հետ

22:15   9 փետրվարի, 2015

Գերմանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆելիքս Շտուրմը հրաժարվել է մենամարտել միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար, հաղորդում է fightnews-ը: IBF միջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար, ֆրանսիացի Հասան Ն՛Դամ Ն՛Ժիկամն ու երրորդ համար Ֆելիքս Շտուրմը պետք է պատասխան տային մինչեւ փետրվարի 9-ը:

Շտուրմի մենեջեր Ռոնալդ Բեբակը նշել է, որ Ֆելիքս Շտուրմի համար առաջնահերթային է մենամարտը երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

Հիշենցնենք, որ 2014-ին Շտուրմը փոխեց քաշային կարգը եւ սուպերմիջին քաշային կարգում մենամարտ անցկացրեց Ռոբերտ Շտիգլիցի հետ: Գրանցվեց ոչ ոքի:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.