20:26 6 փետրվարի, 2015Հունգարիայի ազգային օլիմպիական կոմիտեն երկրի մայրաքաղաք Բուդապեշտի թեկնածությունը կառաջադրի 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի պայքարում, հաղորդում է Հունգարիայի ԱՕԿ-ի կայքը: Որոշումն ընդունել է կազմակերպության նիստում:
Ավելի վաղ, 2024թ. օլիմպիական մայրաքաղաք դառնալու համար պայքարելու մտադրություն էին հայտնել Հռոմը, Բոստոնը, Համբուրգը եւ Բեռլինը: Գերմանիան դեռ չի որոշել, թե որ քաղաքը կառաջադրվի: Հավակնորդների վերջնական ցուցակը կհաստատվի 2015թ. սեպտեմբերի 15-ին, 2024թ. օլիմպիական մայրաքաղաքը կընտրվի 2017-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.