12:14 4 փետրվարի, 2015Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն ու երգչուհի Նիկոլ Շերզինգերը դարձյալ խզել են հարաբերությունները, հաղորդում է dailymail-ը։
30-ամյա ավտոարշավորդը հրաժարվել է ամուսնանալ 36-ամյա երգչուհու հետ։ Շերզինգերը որոշել է չշարունակել հարաբերությունները, որոնք դադարներով շարունակվում էին յոթ տարի։
«Նրանք մի քանի ամիս պայքարում էին լուծում գտնելու համար, սակայն Հեմիլթոնը չի ցանկանում ընտանիք ստեղծել Նիկոլի հետ»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։
Հեմիլթոնն ու Շերզինգերը նախկինում երեք անգամ դադարեցրել էին հարաբերությունները՝ հետագայում դարձյալ միավորվելով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.