17:26 2 փետրվարի, 2015Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի 49-րդ եզրափակիչն ավարտվել է Մասաչուսեթս նահանգի «Նյու Ինգլենդ Փեթրիոտսի» հաղթանակով: Արիզոնա նահանգի Գլենդեյլ քաղաքի Ֆինիքսի համալսարանի ստադիոնում կայացած ամերիկյան սպորտի տարվա կարեւորագույն խաղում «Փեթրիոտսը» հաղթել է 28:24 հաշվով: Ֆոքսբորոյի թիմը լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաեւ 2001, 2003, 2004 թվականներին:
Համաշխարհային սպորտի ամենաթանկ իրադարձության ընթացքում կես րոպե տեւողությամբ գովազդային եթերաժամն այս տարի արժեր 4,5 միլիոն դոլար: Հանդիպմանը ստադիոնում հետեւել է 70 հազար հանդիսական:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.