ATP-ի եւ WTA-ի դասակարգման աղյուսակները

11:40   2 փետրվարի, 2015

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) փետրվարի 2-ին հրապարակել են վարկանիշային նոր աղյուսակները: Ավստրալիայի բաց առաջնությունում եզրափակիչ հասած բրիտանացի Էնդի Մարեյը բարձրացել է երկու տեղով եւ չորրորդն է: Առաջինը սերբ Նովակ Ջոկովիչը, ով 5-րդ անգամ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երկրորդն է, իսպանացի Ռաֆայել Նադալը երրորդն է:

Կանանց դասակարգման ցուցակում առաջինը Սերենա Ուիլյամսն է: Ռուսաստանցի Մարիա Շարապովան երկրորդն է, ռումինացի Սիմոնա Հալեպը երրորդն է: Դանիացի Կարոլինա Վոզնյացկին բարձրացել է երեք տեղով եւ այժմ 5-րդն է

ATP, դասակարկման աղյուսակ

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 13 045

2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 9245

3 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 5745

4 (6). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)՝ 5515

5 (5). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա)՝ 5205

6 (8). Միլոշ Ռաոնիչ (Կանադա)` 4845

7 (7). Տոմաշ Բերդիխ (Չեխիա)՝ 4660

8 (9). Մարին Չիլիչ (Խորվաթիա)՝ 4105

9 (4). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա)` 4090

10 (10). Դավիդ Ֆերեր (Իսպանիա)՝ 3965

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)` 9776

2 (2). Մարիա Շարապովա (Ռուսաստան)` 8210

3 (3). Սիմոնա Հալեպ (Ռումինիա)` 6571

4 (4). Պետրա Կվիտովա (Չեխիա)` 6480

5 (8). Կարոլին Վոզնյացկի (Դանիա)` 4565

6 (5). Անա Իվանովիչ (Սերբիա)` 4425

7 (7). Էժենի Բուշար (Կանադա)` 4365

8 (6). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)` 4270

9 (11). Եկատերինա Մակարովա (Ռուսաստան) ` 3285

10 (9). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)` 3130



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։