17:07 31 հունվարի, 2015Նովոսիբիրսկում կայացած AIBA Pro Boxing շարքի մրցաշարում նվաճելով հաղթողի կոչումը՝ ռուսաստանցի Արմեն Զաքարյանն գործնականում ապահովեց 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը: 64 կգ քաշային կարգի եզրափակիչում Արմեն Զաքարյանը 78-74, 78-74, 78-74 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանի նկատմամբ:
Օլիմպիական ուղեգիրը ստանալու համար Արմեն Զաքարյանը պետք է ներկայանա AIBA Pro Boxing (APB) երկրորդ մրցաշրջանի հաղթողի հետ մենամարտին եւ ստանա ազգային ֆեդերացիայի հաստատումը: Ավելի վաղ AIBA Pro Boxing-ի հաղթողի կոչումը նվաճել էր 52 կգ քաշային ռուսաստանցի Միշա Ալոյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.