Աշխարհի առաջնության եզրափակիչում՝ Ֆրանսիա - Քաթար

01:02   31 հունվարի, 2015

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող հանդբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունում հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները: Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի Քաթարի թիմը, որը կիսաեզրափակիչում 31:29 հաշվով պարտության է մատնել լեհերին: Նախկինում Քաթարի հավաքականի լավագույն արդյունքը եղել էր 16-րդ տեղը՝ 2003թ. աշխարհի առաջնությունում:

Երկրորդ կիսաեզրափակիչում ֆրանսիացիները 26:22 հաշվով հաղթել են Իսպանիայի հավաքականին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։