21:01 30 հունվարի, 2015Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը նվաճել է Ռուսաստանի առաջին ուղեգիրը՝ ստանալով 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն: AIBA Pro Boxing (APB) մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Միշա Ալոյանը 3:0 (78:74, 78:74, 78:74) հաշվով հաղթել է մեքսիկացի Ալիաս Էլիսիո Էմիջիո Աբարկին: Մենամարտը տեղի է ունեցել Նովոսիբիրսկում: Միշա Ալոյանը պարտավոր է սեպտեմբերին մասնակցել APB շարքի անցումային մենամարտին ղազախ Իլյաս Սուլեյմանովի դեմ, որպեսզի հաստատվի նրա մասնակցությունը Ռիո-2016-ին:
Հունվարի 31-ին Նովոսիբիրսկում տեղի կունենա նաեւ APB շարքի 64 կգ քաշային կարգի եզրափակիչը: Հաղթողի կոչումն ու օլիմպիական ուղեգիրը կվիճարկեն ռուսաստանցի Արմեն Զաքարյանը եւ Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.