15:37 30 հունվարի, 2015Սոչիում ավարտվող ուսումնամարզական հավաքում «Արարատն» անցկացրել է երկրորդ ստուգողական հանդիպումը, որը վերջինն էր այս հավաքում: Հայկական ակումբը 0:3 հաշվով պարտվել է Ռուսական «Սախալինին», հայտնում է երեւանյան ակումբի կայքը:
Ռուսական թիմը կարողացել է երկու արագ գոլ խփել (6-րդ եւ 8-րդ րոպեներին), իսկ առաջին խաղակեսի վերջնամասում 11-մետրանոց հարվածով նրանք երրորդ անգամ են գրավել «Արարատի» դարպասը:
«Սախալինի» հետ խաղում «Արարատը» հանդես է եկել հետեւյալ կազմով.
Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Վահե Մարտիրոսյան (Գորիկ Խաչատրյան), Նագի Բոուրաս, Ալեքսանդր Վոլչկով, Ռաֆի Կայա (Սեյեդ Հոսեյն Հոսեյնի), Նիկոլաս Պրոեսման, Սաման Աղազամանի (Եվգենի Մորոզ, Մհեր Սահակյան), Կարլո Չուեկա (Ամիրի Շոեիբ), Բրայան դե լա Ֆուենտե, Վիկտոր Գարզա (Դավիթ Գրիգորյան), Ալեքսանդր Ռակիչ:
Հունվարի 31-ին, «Արարատը» կվերադառնա Երեւան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.