16:46 29 հունվարի, 2015«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Կոբե Բրայանտը վիրահատվել է եւ չի կարողանա խաղահրապարակ դուրս գալ 9 ամիս, հաղորդում է ESPN-ը: 36-ամյա բասկետբոլիստն աջ ուսի վնասվածք էր ստացել անցած շաբաթ:
«Կոբեն լիովին կապաքինվի: Եթե ամեն ինչ ընթանա սպասվածի նման, ապա նա պատրաստ կլինի հաջորդ մրցաշրջանի մեկնարկին»,- ասել է վիրահատությունը կատարած երկու վիրաբույժներից մեկը:
«Լեյքերսը» եւս հայտարարել է, որ Բրայանտը մրցասպարեզ կվերադառնա հաջորդ մրցաշրջանում, որի համար նա պետք է ստանա 25 միլիոն դոլար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.