01:53 29 հունվարի, 2015Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Աթլետիկոյի» հետ եւ բարդ պայքարում առավելության հասավ 3:2 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ կատալոնական թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը: Հաշիվն արդեն առաջին րոպեին բացեց «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը: Մադրիդցիների երկրորդ գնդակը 11 մետրանոցից խփեց Ռաուլ Գարսիան: Սակայն Միրանդայի ինքնագոլը եղավ ճակատագրական դաշտի տերերի համար:
«Աթլետիկոն» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստներով: Ընդմիջման գնալիս վիճաբանության համար կարմիր քարտ ստացավ Գաբին, իսկ 83-րդ րոպեին Մարիո Սուարեսը հեռացվեց երկրորդ դեղին քարտի համար:
Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 1:0 հաշվով:
Կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Վիլյառեալ» - «Խետաֆե» զույգի հաղթողը: Թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Վիլյառեալը»: Պատասխան հանդիպումը հունվարի 29-ին է:
Իսպանիայի Գավաթ
Քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 2:3
Ֆերնանդո Տորես, 1, Ռաուլ Գարսիա, 29, 11մ – Նեյմար, 9, 41, Ժոաո Միրանդա (ինքնագոլ), 38
Հեռացումներ՝ Գաբի, 45+3, Մարիո Սուարես, 83 (երկուսն էլ՝ «Աթլետիկո»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.