20:05 26 հունվարի, 2015Շախմատի տղամարդկանց Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել ապրիլի 18-ից 29-ը Ծաղկաձորում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, հաղորդում է azerisport-ը:
Աշխարհի առաջնություններին մասնակցում են 10 ուժեղագույն թիմեր: Ադրբեջանի հավաքականը մասնակցության իրավունք ստացել էր 2013թ. Եվրոպայի առաջնությունում նվաճած չեմպիոնի կոչման շնորհիվ:
Ադրբեջանը նախկինում երեք անգամ է մասնակցել աշխարհի թիմային առաջնության: Առավելագույն նվաճումը եղել է չորրորդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.