16:32 21 հունվարի, 2015Ամերիկացի նախկին բասկետբոլիստ Շակիլ Օ՛Նիլը դարձել է Ֆլորիդա նահանգի պահեստազորի ոստիկան, տեղեկացնում է Associated Press-ը:
Նախկին մարզիկը չի վարձատրվի: Օ՛Նիլի հիմնական նպատակը կլինի հասարակական գործունեությունը: Բասկետբոլիստը 2014-ի սեպտեմբերին է ոստիկանությունում աշխատելու հայտ ներկայացրել: 42-ամյա ամերիկացին ոլորտում աշխատելու համար հանձնել է հոգեբանական թեստեր:
Շակիլ Օ՛Նիլը բասկետբոլիստի կարիերան ավարտել է 2011-ին: Կենտրոնականը խաղացել է «Օռլանդոյում», «Լեյքերսում», «Մայամիում», «Ֆինիքսում», «Քլիվլենդում» եւ «Բոստոնում»: Նա չորս անգամ ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) լավագույն խաղացող: ԱՄՆ-ի հավաքականում Օ՛Նիլը դարձել է աշխարհի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.