Անգլիական լիգայի Գավաթ. Կուրտուայի խաղն օգնեց «Չելսիին» չպարտվել «Լիվերպուլին»

01:37   21 հունվարի, 2015

Անգլիական լիգայի Գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Չելսիի» հետ: 18-րդ րոպեին բելգիացի Էդեն Ազարն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը եւ առաջ մղեց հյուրերին: Գոլից հետո «Լիվերպուլն» ուներ տարածքային առավելություն, սակայն Տիբո Կուրտուայի դարպասին վտանգավոր պահերը քիչ էին:

Երկրորդ խաղակեսում Բրենդան Ռոջերսի թիմն ավելացրեց ճնշումը եւ սկսեց խաղալ ավելի վտանգավոր: 59-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգն անհատական բարձր վարպետության շնորհիվ գրավեց Կուրտուայի դարպասը եւ հավասարեցրեց հաշիվը: «Լիվերպուլը» խփած գոլից հետո ավելի ագրեսիվ էր խաղում, սակայն նրանց չէր հերիքում դիպուկությունը կամ «Չելսիին» փրկում էր Տիբո Կուրտուան:

«Չելսիի» կազմում 34-ամյա ավագ Ջոն Թերին անցկացրեց 650-րդ հանդիպումը: Ֆուտբոլիստը լոնդոնցիների կազմում առաջին պաշտոնական խաղն անցկացրել է 1998-ին:

Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 27-ին: Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի «Տոտենհեմ» - «Շեֆիլդ Յունայթեդ» զույգի հաղթողի հետ:

Անգլիական լիգայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 1:1

Ռահիմ Սթերլինգ, 59 - Էդեն Ազար, 18 (11 մ)

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։