«Ուլիսը» մեկնել է Անթալիա եւ կփորձարկի լեգեոնականների

13:08   20 հունվարի, 2015

Երեւանի «Ուլիսը» մեկնել է Անթալիա, որտեղ մինչեւ փետրվարի 25-ը կանցկացնի հավաք։ Թիմի կազմում Անթալիա մեկնած ֆուտբոլիստների մի մասը փորձաշրջան է անցնելու: Նրանց թվում կլինեն ֆուտբոլիստներ Ռուսաստանից, Բրազիլիայից Գանայից եւ այլ երկրներից:

«Ուլիսի» կազմում Թուրքիա են մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները․

Դարպասպահներ
Արսեն Բեգլարյան
Տիգրան Դավթյան
Սերգեյ Բաղդասարյան

Պաշտպաններ
Իվան Մամախանով
Ռադե Դուգալիչ
Կոնստանտին Մորոզով
Իրակլի Չեժիա
Զուրաբ Կվարցխելիա
Լեւան Ջարկավա

Կիսապաշտպաններ
Արմեն Տիգրանյան
Գոռ Օգանեսյան
Դավիթ Խուրցիձե
Զամիր Ջանաշիա
Արտակ Ալեքսանյան
Անրեյ Բելոմիցեւ
Գեորգի Խուբուա
Նիկա Պիլիեւ
Գալակտիոն Զոիձե
Դանիել Օզբիլիս

Հարձակվողներ
Հովհաննես Գոհարյան
Իրակլի Գեպերիձե

Աղվան Պապիկյանը թիմին կմիանա մի քանի օրից, իսկ Աֆրիկայի Գավաթին մասնակցող Լուբամբո Մուսոնդան ամենայն հավանականությամբ Անթալիա կժամանի փետրվարին:

Հավաքի ընթացքում «Ուլիսը» ստուգողական խաղերի կանցկացնի Մոսկվայի «Լոկոմոտիվի» (hունվարի 24-ին), ռուսական «Վոլգարի» (hունվարի 28-ին), մոլդովական «Միլսամի» (hունվարի 31-ին),  ղազախական «Կայսարի» (փետրվարի 1-ին), «Օկժետպեսի» (փետրվարի 4-ին) եւ «Տարազի» (փետրվարի 6-ին) ու Մոսկվայի «Սպարտակի» (փետրվարի 11-ին) հետ: Նախատեսվում են նաեւ այլ ընկերական խաղեր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։