Մեկնարկում է Աֆրիկայի Գավաթը

17:11   17 հունվարի, 2015

Հասարակածային Գվինեայում հունվարի 17-ին մեկնարկում է ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի 2015թ․ գավաթի խաղարկությանը, որը կավարտվի փետրվարի 8-ին:

16 թիմեր բաժանվել են 8 խմբերի: Հունվարի 17-ին կկայանան A խմբի 2 հանդիպումները: Բացման խաղում Հասարակածային Գվինեան կընդունի Կոնգոյին, այնուհետեւ կհանդիպեն Գաբոնի ու Բուրկինա Ֆասոյի հավաքականները:

Հատկանշական է, որ Աֆրիկայի գործող գավաթակիր նիգերիացներն այս տարի չեն մասնակցում եզրափակիչ փուլին: Նախորդ տարի ՀԱՀ-ում կայացած մրցաշարի եզրափակիչում Նիգերիան հաղթել էր Բուրկինա Ֆասոյին:

Այս տարի բուքմեյքերները չեմպիոնության գլխավոր հավակնորդ են համարում Կոտ դ՛Իվուարին, որի հաղթանակն ունի 4.5 գործակից: Աֆրիկայի 2014թ. լավագույն հավաքական ճանաչված ու ԱԱ-2014-ի մասնակից Ալժիրի չեմպիոնության գործակիցը 5.5 է, Գանային՝ 9, Թունիսինը՝ 10, Կամերունինը՝ 11, իսկ Սենեգալինը՝ 13:

Մրցաշարին մասնակցելու է նաեւ Երեւանի «Ուլիսի» կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան, ով ընդգրկվել է Զամբիայի հավաքականի վերջնական կազմում:

Աֆրիկայի Գավաթ 

A խումբ. Հասարակածային Գվինեա, Կոնգո, Գաբոն, Բուրկինա Ֆասո:

B խումբ. Զամբիա, Կոնգո ԴՀ, Կաբո Վերդե, Թունիս:

C խումբ. Գանա, Սենեգալ, ՀԱՀ, Ալժիր:

D խումբ. Կոտ դ՝Իվուար, Կամերուն, Մալի, Գվինեա:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։