00:52 16 հունվարի, 2015Իսպանիայի գավաթի խաղարկությունում Մադրիդի «Ռեալը» չկարողացավ հաղթահարել Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը: 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:
«Աթլետիկոյի» մեկնարկային կազմում առաջին հանդիպումն անցկացրեց թիմի նորեկ, ակումբի սան Ֆերնանդո Տորեսը, որը դարձավ դուբլի հեղինակ: Նա աչքի ընկավ ամեն խաղակեսի առաջին րոպեին: Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց Անտուան Գրիզմանը:
Արքայական ակումբի կազմում մրցակցի դարպասը գրավեցին Սերխիո Ռամոսն ու Կրիշտիանու Ռոնալդուն, որը հանդիպումից առաջ երկրպագուներին ներկայացրեց երրորդ անգամ ստացած «Ոսկե գնդակը»:
Առաջին խաղում «Աթլետիկոն» հաղթել էր 2:0 հաշվով եւ քառորդ եզրափակիչում կմրցի «Բարսելոնա» - «Էլչե» զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել է 5:0 հաշվով:
Իսպանիայի Գավաթ, 1/8-րդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 0:2)
Ռամոս, 20, Ռոնալդու, 54 - Տորես, 1, 46
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.