00:14 16 հունվարի, 2015Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի խաղադաշտ է դուրս եկել «Ոսկե գնդակով»՝ ներկայացնելով երկրպագուներին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն երրորդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին:
«Ռեալի» մրցակիցը «Աթլետիկոն» է: Հաշիվը հավասար է՝ 2:2 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել «Աթլետիկոյի» նորեկ Ֆերնանդո Տորեսը: «Ռեալի» կազմում աչքի են ընկել Ռամոսն ու Ռոնալդուն: Ընթանում է երկրորդ խաղակեսը:
Թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոն»:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.