Հայրապետյանը բացատրել է, թե ինչու Պաչաջյանը չի հրավիրվում հավաքական

02:28   2 մարտի, 2012

Լեւոն Պաչաջյանը չի հրավիրվում Հայաստանի հավաքական, քանի որ խաղաոճով չի համապատասխանում այսօրվա ազգային թիմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում:

Ռուբեն Հայրապետյանը նաեւ նշել է, որ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը Հայաստանից հեռանալուց հետո երեք տարվա ընթացքում առաջխաղացում չի ունեցել: ՀՖՖ նախագահը գրել է, թե Ռոման Բերեզովսկուն արժանի փոխարինող չունենալը չի նշանակում, որ պետք է հրավիրվի Գրիգոր Մելիքսեթյանը:

Ռուբեն Հայրապետյանը նաեւ հայտնել է, որ Էդգար Մանուչարյանն այժմ բուժվում է Հոլանդիայում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.