Իսպանիայի Գավաթ. «Աթլետիկոն» ուժեղ էր «Ռեալից»

01:51   8 հունվարի, 2015

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին»:

«Վիսենտե Կալդերոն» ստադիոնում անցկացված խաղում տանտերերի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել «Աթլետիկո» վերադարձած իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով ոչնչով աչքի չընկավ, իսկ Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մնացել էր փոխարինողների թվում:

«Ռեալը» տարածքային մեծ առավելություն ուներ առաջին խաղակեսում, սակայն Կարլո Անչելոտիի թիմը վտանգավոր չէր գործում առջեւի գծում, իսկ «Աթլետիկոն» անցկացրեց մի քանի վտանգավոր գրոհներ: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը սկսվեց «Ռեալի» գրոհների ներքո, սակայն հաշիվը բացեցին դաշտի տերերը: 56-րդ րոպեին իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սեփական տուգանայինում գցեց իր հայրենակից Ռաուլ Գարսիային, ով անվրեց իրացրեց 11 մետրանոցը՝ առաջ մղելով «Աթլետիկոյին»: Քիչ անց փոխարինման դուրս եկավ Ռոնալդուն, ով եւս չակտիվացրեց հյուրերի խաղն առջեւի գծում: Փոխարենը Դիեգո Սիմեոնեի թիմը վերջնամասում խփեց նաեւ երկրորդ գոլը՝ պատասխանն խաղից առաջ ստանալով լուրջ առավելություն: Հանդիպման վերջակետը 76-րդ րոպեին դրեց ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը, ով «Ռեալի» դարպասը գրավեց անկյունայինի խաղարկման արդյունքում:

«Աթլետիկոն» «Ռեալին» հաղթեց երրորդ խաղում անընդմեջ: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 15-ին «Ռեալի» խաղադաշտում: Այս դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում մրցելու է «Բարսելոնա» - «Էլչե» զույգի հաղթողի հետ:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 2:0

Ռաուլ Գարսիա, 58 (11մ.), Խոսե Մարիա Խիմենես, 76

«Աթլետիկո». Օբլակ, Խեսուս Գամես, Գոդին, Խիմենես, Լուկաս, Գաբի, Մարիո Սուարես, Գրիզման (Մանջուկիչ, 74), Սաուլ (Թուրան, 67), Ռաուլ Գարսիա, Ֆերնանդո Տորես (Կոկե, 59): 

«Ռեալ». Նավաս, Արբելոա (Կարվախալ, 83), Վարան, Ռամոս, Մարսելո, Խեդիրա, Կրոս, Խամես Ռոդրիգես (Ռոնալդու, 63), Գարեթ Բեյլ, Իսկո, Բենզեմա (Խեսե, 75):

«Վիլյառեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 1:0

Դենիս Չերիշեւ, 71



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։