Միխայել Շումախերը լաց է լինում, երբ լսում է կնոջ ու երեխաների ձայները

16:22   29 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 29-ին լրանում է Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի հետ կատարված դժբախտության մեկ տարին: 2013 վերջնամասում ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով գերմանացի լեգենդար ավտոարշավորդ հայտնել էր կոմայի մեջ: Շումախերն արդեն դուրս է եկել կոմայից եւ բուժումը շարունակում է տնային պայմաններում, սակայն նա անդամալույծ է դարձել եւ գտնվում է անվասայլակի վրա:

Sky Sport-ի լրագրող Անտոնիո Բոսելին Twitter-ում գրել է, որ Շումախերը լաց է լինում, երբ լսում է կնոջ ու երեխաների ձայները:

«Իմ ընկեր ու կոլեգա Ջորջիո Տերուցին պատմել է, որ Շումախերը լաց է լինում կնոջն ու երեխաներին լսելիս: Թվում է, թե դա տխուր է, սակայն նա կյանք վերադառնալու նշաններ է ցույց տալիս»,- գրել է Բոսելին:

Ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմը Bild-ի հետ զրույցում մեկնաբանել է այդ լուրը:

«Հիմա նա վերականգնողական կուրս է անցնում: Դա երկար ու լուրջ փուլ է: Միխայելի մոտ նկատվում են նկատելի հաջողություններ»,- ասել է Սաբինա Կեմը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.