14:54 2 հունիսի, 2012«Կուբան» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում ավարտված քվեարկության արդյունքում երկրորդ ամիսն անընդմեջ թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ռմբարկու Մարկոս Պիզելին:
Քվեարկությանը մասնակցել է 1803 այցելու: Պիզելին ստացել է ձայների 41,9 տոկոսը:
Կայքը նշում է, որ քվեարկողների թվում շատ են եղել ֆուտբոլասերներ Հայաստանից:
Երկրորդ տեղը գրավել է Լասինա Տրաորեն` 26,3 տոկոս, երրորդը դարպասապահ Ալեքսանդր Բելենովն է` 14,1 տոկոս:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.