Տիգրան Պետրոսյանը բաժանեց առաջին տեղը

21:58   26 դեկտեմբերի, 2014

ԱՄԷ-ում կայացած Al Ain Classic 2014 մրցաշարի վերջին տուրում սեւ ֆիգուրներով խաղալով ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկի հետ՝ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց առաջին տեղը: Հաղթող դարձավ վրացի Գայոս Նիգալիձեն, Օնիշչուկը գրավեց երրորդ տեղը:

Սամվել Տեր-Սահակյանն ու Արման Փաշիկյանը վաստակեցին 6.5-ական միավոր եւ զբաղեցրին 11-12-րդ տեղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։