Չորս օտարերկրացիներ կմիանան «Արարատին»

17:55   25 դեկտեմբերի, 2014

Հունվարի 12-ին «Արարատին» կմիանան չորս օտարերկրացի ֆուտբոլիստներ, հայտնում է թիմի կայքը:

22-ամյա բելգիացի կիսապաշտպան Նիկոլաս Պրոեսմանը նախկինում հանդես է եկել Բելգիայի «Սենտ Թրույդեն» եւ Հունգարիայի «Ույպեշտ» թիմերում, նաեւ Բելգիայի Մ-18 եւ Մ-19 պատանեկան հավաքականների կազմում:

24-ամյա լիտվացի կիսապաշտպան Եվգենի Մորոզը խաղացել է տեղի «Վետրա», «Էկրանաս», «Վիլնյուս», «Դայնավա», «Գրանիտաս» եւ «Շաուլյայ» թիմերի կազմում: Մորոզը ներկայացրել է նաեւ Լիտվայի Մ-19 եւ Մ-21 հավաքականները:

22-ամյա ամերիկացի կիսապաշտպան Վիկտոր Գարզա Գարզան հանդես է եկել Մեքսիկայի «Տիգրես» եւ ԱՄՆ-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ու «Դալաս» թիմերում:

23-ամյա հարձակվող Բավոն Թշիբուաբուան ներկայացնում է Կոնգոն եւ նախկինում խաղացել է Բելգիայի «Ժերմինալ» ու Հունգարիայի «Ույպեշտ» թիմերում: Նա մեկ խաղ է անցկացրել Կոնգոյի ազգային հավաքականի կազմում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.