23:39 23 դեկտեմբերի, 2014Աշխարհի նախկին երրորդ ռակետ, հայկական արմատներով արգենտինացի Դավիդ Նալբանդյանը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին համարում է պատմության լավագույն թենիսիստը:
«Ֆեդերերն, անկասկած, պատմության լավագույն թենիսիստն է: Նա հաղթեց բոլոր հնարավոր մրցաշարերում: Շվեյցարացին նման տարիքում ցուցադրում է հիանալի խաղ: Բարդ է նրան համեմատել այլ մարզաձեւերի լեգենդար խաղացողների հետ: Օրինակ՝ Մայքլ Ջորդանի կամ Դիեգո Մարադոնայի հետ: Նրանք խաղացել են թիմային մարզաձեւերում»,- Նալբանդյանի խոսքը փոխանցում է Canchallena-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.