Փաշիկ Ալավերդյանը հաստատվել է ծանրամարտի հավաքականի մարզիչի պաշտոնում

16:05   23 դեկտեմբերի, 2014

Փաշիկ Ալավերդյանը հաստատվել է ծանրամատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այդ մասին հայտնել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

«Արդեն վերջնական հաստատվել է, որ ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը լինելու է Փաշիկ Ալավերդյանը: Նա արդեն ներկայացրել է Ռիո-2016-ի նախապատրաստական փուլի ծրագիրը, որը միաձայն ընդունվել է: Հույս ունենք, որ նրա շնորհիվ հայկական ծանրամարտը մեդալներ, հաղթանակներ կգրանցի»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Փաշիկ Ալավերդյանը փոխարինել է Պողոս Պողոսյանին։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։