00:24 23 դեկտեմբերի, 2014Իտալիայի Սուպերգավաթի խաղում A Սերիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում 5:6 հաշվով պարտվեց գավաթակիր «Նապոլիին»:
Քաթարում կայացած հանդիպման հիմական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերն աչքի ընկան եւս մեկական անգամ: Արգենտինացի Կարլոս Տեւեսը, օգտնվելով մրցակցի պաշտպանների սխալից, 5-րդ րոպեին առաջ մղեց «Յուվենտուսին»: 68-րդ րոպեին «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, սակայն 106-րդ րոպեին Տեւեսը կրկին գրավեց նեապոլցիների դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ: 118-րդ րոպեին Իգուաինը երկրորդ անգամ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ նույնպես դառնալով դուբլի հեղինակ:
«Նապոլին» երկրորդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը:
Իտալիայի Սուպերգավաթ
«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 2:2 (11 մ հարվածաշար՝ 5:6)
Կարլոս Տեւես, 5, 106 - Գոնսալո Իգուաին, 68, 118
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.