15:40 22 դեկտեմբերի, 2014Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат.com»-ի վարկածով Ռուսաստանի առաջնության ամենաուժեղ հարված ունեցող ֆուտբոլիստների տասնյակում է: Մովսիսյանը 7-րդն է այդ ցուցակում, որը գլխավորում է պետերբուրգյան «Զենիթի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը:
«Ընթացիկ առաջնությունում դեռ չենք տեսել, թե ինչպես է կրակում «Սպարտակի» հարձակվողի թնդանոթը: Մովսիսյանը երկար ժամանակ վերականգնվում էր վնասվածքից եւ միայն 11-րդ տուրում վերադարձավ խաղադաշտ եւ շատ շուտ հայտնվեց թիմի մեկնարկային կազմում:
Յուրան խփել է ընդամենը մեկ գոլ, որը եղել է ոչ թե նրա հզոր հարվածի արդյունքում, այլ Ալեքսանդր Ֆիլիմոնովի կոպիտ սխալի եւ անդրադարձի պատճառով: Այնուամենայնիվ, Մովսիսյանի հարվածային ուժի մասին Ռուսաստանի առաջնության դարպասապահներից ոչ մեկին պատմելու կարիք չկա: Շատերը դա զգացել են սեփական մաշկի վրա»,- գրում կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.