Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ճանաչվեց Մարոկկոյում ավարտված աշխարհի 2014թ. ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Արգենտինական «Սան Լորենցոյի» դեմ եզրափակիչում Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը խփեց Արքայական ակումբի 2 գոլերից առաջինը, ինչպես նաեւ աչքի էր ընկել մեքսիկական «Կրուս Ասուլի» հետ կիսաեզրափակիչ խաղում: Եզրափակիչից հետո նա ստացել է մրցաշարի «Ոսկե գնդակը»:
Աշխարհի ակումբային առաջնության «Արծաթե գնդակը» բաժին է հասել «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով գոլ չխփեց այս մրցաշարում: Երրորդ լավագույնը նորզելանդական «Օկլենդ Սիթիի» դարպասապահ Իվան Վիցելիչուն էր, գրում է AS-ը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։