17:18 19 դեկտեմբերի, 2014Սա իմ առաջին մենամարտն էր Հայաստանի դրոշով, եւ այդ հանգամանքը շատ պարտավորեցնող էր, ասել է գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Լեոն Հարթը նվաճել է մինչեւ 90կգ քաշային կարգի GBU European տիտղոսը:
«Սա իմ առաջին մենամարտն էր Հայաստանի դրոշով եւ այդ հանգամանքը շատ պարտավորեցնող էր: Ես պատրաստ էի 10 ռաունդ մենամարտելու, սակայն օգտագործեցի առաջին իսկ հնարավորությունը եւ հասա ցանկալի արդյունքի:
Այն, որ ես նրան հաղթեցի հենց առաջին ռաունդում, չի նշանակում, որ նա թույլ մրցակից էր կամ այդքան էլ լավ մարզված չէր: Այսպիսի մարզաձեւ է բռնցքամարտը՝ մի ակնթարթ եւ կարող է ամեն ինչ վերջանալ: Այս հաղթանակը ինձ ուժ եւ վստահություն հաղորդեց:
Այժմ կհանգստանամ: Տոներից հետո կշարունակեմ մարզումներս: Ցանկանում եմ շնորհավորել իմ հայրենակիցներին Ամանորի տոների կապակցությամբ եւ մաղթել առողջություն, համբերություն եւ ուժ: Շնորհակալ եմ բոլորին»,- ասաց Լեոն Հարթը:
Հայ բռնցքամարտիկը հունգարացի Բոբիս Իշթվանի դեմ մենամարտի հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին:
Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.