Իսպանիայի Գավաթ. «Վալենսիա» - «Ռայո Վալյեկանո»՝ 4:4

00:54   17 դեկտեմբերի, 2014

Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակիչում «Վալենսիան» տանը 4:4 հաշվով  ավարտեց հանդիպումը «Ռայո Վալյեկանոյի» հետ եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Հանդիպման ընթացքում տանտերերը երկու անգամ պարտվում էին երկու գնդակի տարբերությամբ, սակայն կարողացան խաղն ավարտել ձեռնտու հաշվով:

Թիմերի առաջին խաղում «Վալենսիան» հաղթել էր 2:1 հաշվով: 1/8 եզրափակիչում Նունու Սանտուի թիմը կմրցի «Ալավես» - «Էսպանյոլ» զույգի հաղթողի հետ:

Իսպանիայի Գավաթ, 1/16-րդ եզրափակիչ

«Վալենսիա» - «Ռայո Վալյեկանո»՝ 4:4 (առաջին հանդիպում՝ 2:1) 

Պակո Ալկասեր, 8,65, Ջորգե Մորսիլո, 46 (ինքնագոլ), Ռոդրիգո Մորենո, 71 – Ջոզաբեդ, 20, Ալեխանդրո Պոզուլո, 24, Խոնատան Պերեյրա, 38, Ադրիան Էմբաբա, 61

Հեռացում՝ Ռոդրիգո Մորենո, 81 («Վալենսիա»)



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։