11:53 11 դեկտեմբերի, 2014Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման համաձայն, 2014թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Երկրորդը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն է, իսկ ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը երրորդն է: NEWS.am Sport-ը չի մասնակցել հարցմանը:
Հայաստանի տարվա լավագույն մարզիկները.
1.Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 300
2. Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 270
3. Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)՝ 189
4. Գրիգոր Գրիգորյան (ազատ ոճի ըմբշամարտ)՝ 175
5. Վանիկ Ավետիսյան (ծանրամարտ)՝ 125
6. Հովհաննես Դավթյան (ձյուդո)՝ 106
7. Տիգրան Կիրակոսյան (սամբո)՝ 104
8. Մավրիկ Նասիբյան (սամբո)՝ 97
9. Արթուր Դավթյան (մարմնամարզություն)՝ 96
10. Գարիկ Բարսեղյան (ազատ ոճի ըմբշամարտ)՝ 74
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.