Գվարդիոլան կօգնի ռեգբիի Ճապոնիայի հավաքականին

11:40   9 դեկտեմբերի, 2014

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է ազատ ժամանակ օգնել ռեգբիի Ճապոնիայի հավաքականին, տեղեկացնում է The Guardian-ը:

«Հասկացել ենք ամենակարեւորը: Պետք է տակտիկապես լինենք ճկուն: Անհրաժեշտ է արագ արձագանքել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությանը եւ կայացնել որոշում: Ներկա եմ եղել «Բավարիայի» մարզմանը եւ ստացել հիանալի տպավորություն: Գվարդիոլայի հետ աշխատանքը շատ կօգնի մեզ: Նրա գլխավորությամբ «Բարսելոնան», իսկ այժմ «Բավարիան» խաղում է ֆանտաստիկ»,- ասել է ռեգբիի Ճապոնիայի հավաքականի մարզիչ Էդի Ջոնսը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.