17:25 5 դեկտեմբերի, 2014Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստում ամփոփվել է մրցաշրջանը եւ ըստ սահմանված բալերի համադրելով մարզիկների արդյունքները՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, կազմվել է տարվա լավագույն տասնյակը։
1. Մավրիկ Նասիբյան՝ աշխարհի չեմպիոն։
2. Գրիգոր Մխիթարյան՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։
3. Աշոտ Դանիելյան՝ աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
4. Տիգրան Կիրակոսյան՝ Եվրոպայի չեմպիոն։
5. Լենդրուշ Զատիկյան՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։
6. Սեյրան Սահակյան՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։
7. Վաչիկ Վարդանյան՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
8. Վահան Նիկոլյան՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
9. Մխիթար Մխիթարյան՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
10. Էդիկ Պետրոսյան՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.