Հենրիխ Մխիթարյանն՝ աշխարհի 100 առաջատար ֆուտբոլիստների թվում

23:18   1 դեկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo պարբերականի վարկածով ընդգրկվել է 2014թ. աշխարհի առաջատար 100 ֆուտբոլիստների ցուցակում: Նա 84-րդն է:

«Դորտմունդի «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանի առաջին մրցաշրջանը տպավորիչ է: Այս տարի նրա ելույթներն այդքան էլ ուրախացնող չեն, բայց պետք է ընդունել, որ Մխիթարյանը տարվա առաջին հատվածում խփել է մի քանի կարեւոր գոլեր: Նա դարձել է «Բորուսիայի» երկրպագուների սիրելի խաղացողներից մեկը»,- գրում է FourFourTwo-ն:  

Առաջին տեղում «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, երկրորդ տեղում «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ֆիլիպ Լամն է, եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։