Բուֆոնը պայմանագիր չի կնքի մինչեւ մրցաշրջանի ավարտը

16:06   1 մարտի, 2012

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանգիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չի սկսի թուրինյան ակումբի հետ, հաղորդում է Football Italia-ն։

«Յուվենտուսում» գոհ են Բուֆոնի խաղից։ Ջիջին երջանիկ է «Յուվեում»։ Նրա եւ ակումբի միջեւ խոսակցություն չի եղել նոր պայմանագրի վերաբերյալ։ Մենք կսպասենք ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Բուֆոնը դեմ չէ կարիերան ավարտել «Յուվենտուսում», սակայն առաջիկայում կարող է փոփոխություններ լինեն»,- նշել է Բուֆոնի գործակալը՝ Սիլվիո Մարտինան։

34-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2013թ. ամառը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։