Ալեն Բոգոսյանը հրաժարվել է գլխավորել «Դիժոնը»

15:07   30 մայիսի, 2012

Ֆուտբոլի 1998թ. աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեն Բոգոսյանը հրաժարվել է գլխավորել ֆրանսիական «Դիժոնը», որն առաջնությունն ավարտեց 19-րդ տեղում:

«Դիժոնի» մարզական տնօրեն Սեբաստյան Պերեսը բանակցություններ է վարել 41-ամյա մասնագետի հետ, սակայն Բոգոսյանը հրաժարվել է՝ հայտարարելով, որ այս պահին մտածում է միայն Ուկրաինայում եւ Լեհաստանում կայանալիք Եվրո-2012-ի մասին, հաղորդում է L`Equipe-ը:

Հիշեցնենք, որ Ալեն Բոգոսյանը Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանի օգնականն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։