Յուրա Մովսիսյանի գեղեցիկ փոխանցումը նպաստեց «Սպարտակի» հաղթանակին

21:25   23 նոյեմբերի, 2014

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում 4:2 հաշվով պարտության մատնեց Սարանսկի «Մորդովիային»:

Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» ստադիոնում կայացած խաղի հաշիվը բացվեց 9-րդ րոպեին, երբ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի արտակարգ փոխանցումից հետո հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսն առաջ մղեց «Սպարտակին»: 18-րդ րոպեին հոլանդացին դարձավ նաեւ դուբլի հեղինակ, իսկ քիչ անց բրազիլացի պաշտպան Ժոաո Կարլոսը նաեւ եռապատկեց դաշտի տերերի առավելությունը: Հյուրերին մինչեւ ընդմիջման գնալը հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ խաղակեսում «Մորդովիան» ոչնչով չզիջեց մրցակցին: Յուրի Սյոմինի թիմը խփեց նաեւ երկրորդ գոլը, սակայն ավելին անել չհաջողվեց: Յուրա Մովսիսյանը հաճախ էր գտնվում պայքարի մեջ եւ 88-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբային, ով ավելացված ժամանակում վերջակետ դրեց խաղին:

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» հավաքեց 25 միավոր եւ հավասարվեց 3-4-րդ տեղերը բաժանող «Դինամոյին» եւ ԲԿՄԱ-ին:

Ռուսաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Սպարտակ» - «Մորդովիա»՝ 4:2

Կվինսի Պրոմես, 9, 18, Ժոաո Կարլոս, 27, Արտյոմ Ձյուբա, 90+3 – Մարկո Լոմիչ, 45 (11մ.), Ռուսլան Մուխամետշին, 58



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.