Արցախցի Մավրիկ Նասիբյանն՝ աշխարհի չեմպիոն

18:08   21 նոյեմբերի, 2014

Ճապոնիայի Նարիտա քաղաքում նոյեմբերի 21-ին մեկնարկել է սամբոյի աշխարհի  առաջնությունը, որին մասնակցում է 80 պետության 600 մարզիկ:

Մրցումների առաջին օրը խաղարկվեցին կանանց մարզական եւ տղամարդկանց՝ մարզական ու մարտական սամբոյի մեդալների 3-ական հավաքածու:

Հայաստանի մարզիկներից գերազանց հանդես եկավ արցախցի Մավրիկ Նասիբյանը, ով հաղթելով բոլոր գոտեմարտերում, նվաճեց ոսկե մեդալ ու մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.