00:27 21 նոյեմբերի, 2014Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը կմասնակցի 2015թ. Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել բասկետբոլի եվրոպական ֆեդերացիա: Հայաստանի թիմը կմասնակցի Բ դիվիզիոնի մրցաշարին, որտեղ հանդես կգան 20-ից ավելի եվրոպական երկրներ:
2015թ. Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի հանդիպումները կկայանան հաջորդ տարվա հուլիսին Հունգարիայի Ցեկեսֆերվար քաղաքում, հաղորդում է ՀԲՖ լրատվական ծառայությունը: Մրցաշարի վիճակահանությունը կկայանալ նոյեմբերի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.