14:54 20 նոյեմբերի, 2014«Ֆորմուլա-1»-ի «Ֆերարին» հայտարարել է աշխարհի քառակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ավտոարշավորդը նոր թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։ Հոկտեմբերին Ֆետելը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Ռեդ Բուլից», որի կազմում ելույթ է ունեցել 2009-ից։ «Ֆերարիում» Ֆետելը կփոխարինի իսպանացի Ֆերնանդո Ալոնսոյին, ով կարիերան կշարունակի «Մաքլարենում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.