Ծանրամարտի աշխարհի առաջնությունները՝ ԱՄՆ-ում եւ Մալայզիայում

16:39   15 նոյեմբերի, 2014

Մալայզիայի Պինանգ քաղաքը կընդունի ծանրամարտի 2017թ. աշխարհի առաջնությունը, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը: Որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության օրերին կայացած ֆեդերացիայի գործկոմի նիստում: Մալայզիան առավելություն է ստացել Բելառուսի, Թուրքիայի եւ Ուզբեկստանի հետ պայքարում:

2015թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։