Ալմաթի. Էլեն Գրիգորյանի արդյունքը

21:12   8 նոյեմբերի, 2014

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը կանանց մրցաշարում: Էլեն Գրիգորյանը հանդես եկավ 48 կգ քաշային կարգում եւ երկամարտի 148 կգ (65+83) արդյունքով C խմբում գրավեց 8-րդ տեղը: Ընդհանուր հաշվարկում նա 26-րդն էր:

Լավագույն արդյունքը ցուցադրեց ալբանուհի Շքիպոնյե Բրահյան, ով երկամարտում հավաքեց 173 կգ (78+95):

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության առաջին օրը պայքարի մեջ էր մտել նաեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, ով երկամարտի 250 կգ (107+143) արդյունքով զբաղեցրել էր 18-րդ տեղը:

Ծանրամարտի աշխարհի առաջնություն 

Կանայք, 48 կգ

1. Շքիպոնյե Բրահյա (Ալբանիա) – 173 կգ (78+95)

2. Վիոլետա Յաստրզեբսկա (Լեհաստան) – 161 (73+88)

3. Մունյոզ Լոպես (Մեքսիկա) – 158 (68+90)

8. Էլեն Գրիգորյան (Հայաստան) – 148 կգ (65+83) 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։