Ալմաթի. Օլիմպիական չեմպիոնը նվաճեց ոսկե մեդալ, Սմբատ Մարգարյանը 18-րդն է

19:54   8 նոյեմբերի, 2014

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնության առաջին ոսկե մեդալը նվաճեց հյուսիսկորեացի Օմ Յուն Չհոլը: Լոնդոնի օլիմպիական չեմպիոնը երկամարտի 296 (128+168) արդյունքով հաղթեց տղամարդկանց 56 կգ քաշային կարգում: Նա միայն անձնական քաշով գերազանցեց վիետնամցի Կիմ Տուան Թաչին, ով սահմանեց երիտասարդների աշխարհի ռեկորդ: Բրոնզե մեդալակիր դարձավ չինացի Քինքան Լոնգը:

B խմբում հանդես եկած Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը երկամարտի 250 կգ (107+143) արդյունքով հայտնվեց 18-րդ տեղում:

Ծանրամարտի աշխարհի առաջնություն 

Տղամարդիկ, 56 կգ

1. Օմ Յուն Չհոլ (Հյուսիասային Կորեա) – 296 (128+168)

2. Կիմ Տուան Թաչ (Վիետնամ) – 296 (135+161)

3. Քինքան Լոնգ (Չինաստան) – 293 (133+160)

18. Սմբատ Մարգարյան (Հայաստան) – 250 (107+143)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։