Օլիմպիադա-2024. ԱՄՆ-ը կառաջադրի Բոստոնի թեկնածությունը

20:43   7 նոյեմբերի, 2014

ԱՄՆ-ի Ազգային օլիմպիական կոմիտեն 2024թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար կառաջադրի Բոստոնի թեկնածությունը: Պայքարից դուրս են մնացել Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը եւ Վաշինգտոնը, հաղորդում է washingtonpost-ը:

Ավելի վաղ հատնի էր դարձել, որ Գերմանիան կառաջադրի Բեռլինի թեկնածությունը: Սպասվում է, որ հայտեր կներկայացնեն նաեւ Ստամբուլը, Դոհան, Փարիզը եւ Հռոմը: 2024թ. օլիմպիական մայրաքաղաքը կընտրվի 2017-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։