Աշխարհի առաջնություն. Դավիթ Բեջանյանը՝ Ռուսաստանի հավաքականում

19:35   6 նոյեմբերի, 2014

Դավիթ Բեջանյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականում, որը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կմասնակցի նոյեմբերի 8-ին մեկնարկելիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Բեջանյանը հանդես կգա 105 կգ քաշային կարգում, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Սիմոն Մարտիրոսյանը։

Ռուսաստանի հավաքականում ընդգրկվել են նաեւ Ելենա Շադրինան (58 կգ), Տիմա Տուրիեւան, Նադեժդա Լիխաչովան (երկուսն էլ՝ 63), Օլգա Աֆանասեւան (69), Նադեժդա Եվստյուխինան (75), Տատյանա Կաշիրինան, Յուլիա Կոնովալովան (երկուսն էլ՝ +75), Օլեգ Չենը (69), Ապտի Աուխադովը, Արտյոմ Օկուլովը (երկուսն էլ՝ 85), Ռինատ Կիրեեւը (94), Մարտին Սաբանչիեւը (105), Ալեքսեյ Լովչեւը եւ  Ռուսլան Ալբեգովը (երկուսն էլ՝ +105), հաղորդում է rsport-ը։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։