17:12 6 նոյեմբերի, 2014Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված «Տաշիր» մրցաշարի մրցումային երրորդ օրը մրցավայր է այցելել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը, ով հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահն է: Նա կատարեց երրորդ տուրի Լեւոն Արոնյան - Դինգ Լիրեն պարտիայի առաջին քայլը։
Նախքան այդ, Սերժ Սարգսյանը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովի հետ շրջեց մրցավայրում, որտեղ տեղադրված են Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշատախտակներ։
Մինչ շախմատիստները շարունակում էին պարտիաները, երկու երկրների շախմատային ֆեդերացիաների միջեւ կնքվեց համաձայնագիր, որն ուղղված կլինի մանկապատանեկան շախմատի զարգացմանը: Հայաստանի դպրոցականների ուժեղագույն թիմը կմասնակցի «Սպիտակ նավակ» հեղինակավոր մրցաշարին:
Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի եւ «Տաշիր» ընկերության համատեղ գործունեությունը:
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Տաշիր» մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 3-ին, Մոսկվայի «Նովոթել» բիզնես կենտրոնում եւ կավարտվի նոյեմբերի 11-ին:
Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)
Ֆոտո՝ NEWS.am Sport, president.am








The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.