Լեւոն Արոնյան. Կփորձեմ ցուցադրել լավագույն խաղս

00:39   4 նոյեմբերի, 2014

Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի բացման արարողությունից հետո NEWS.am Sport-ի թղթակիցը Մոսկվայում ճեպազրույց է ունեցել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի հետ:

Լեւոն, սովորաբար մրցաշարից առաջ, ակնկալիքներից խոսելն ավելորդ է, բայց, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք մոտենում այս մրցաշարին, որը Տիգրան Պետրոսյանի հիշատակին է: Պարտավորեցնո՞ղ է:

Պարզ է, որ այս մրցաշարը ես այլ կերպ եմ ընդունում: Այստեղ հաղթելը պարտադիր եմ համարում: Կփորձեմ ցուցադրել լավագույն խաղս:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) աղյուսակում տեւական ժամանակ զբաղեցնում էիք երկրորդ տեղը, որոշ ժամանակ առաջ իջել էիք 5-րդ, իսկ այժմ չորրոդ տեղում եք: Ինչ կասե՞ք այս մասին:

Ինձ մոտ միշտ այդպես է եղել: Առաջ գնալուց առաջ միշտ հետ եմ գնացել (ժպտում է):

Կարո՞ղ ենք մեծ քայլի սպասել՝ դեպի վեր:

Այո (ծիծաղում է):

Տարին մոտենում է ավարտին: Ի՞նչ անելիքներ ունեք մինչեւ տարվա վերջ:

Այստեղից կմեկնեմ Սենթ Լուիս, որտեղ ԱՄՆ-ի առաջատար շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ 4 պարտիա կխաղամ: Դրանից հետո կմեկնեմ Պեկին, որտեղ ամեն տարի արագ եւ դասական շախմատի հետաքրքիր պարտիաներ ենք ունենում:  Այդքանով կեզրափակեմ 2014 թվականը:

Շնորհակալություն, Լեւո՛ն: Հաջողություն եմ մաղթում մրցաշարում:

Շնորհակալ եմ:

Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։