00:20 4 նոյեմբերի, 2014Մոսկվայի «Նովոթել» բիզնես կենտրոնում այսօր կայացավ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված՝ «Տաշիր» մրցաշարի բացումը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Ռուսաստանի մայրաքաղաքից:
Մրցաշարին, որը կանցկացվի նոյեմբերի 4-11-ը, մասնակցում են աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Էռնեստո Ինարկիեւը (բոլորը՝ Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Դին Լիժենը (Չինաստան):
Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը, բացի 25 հազար եվրոյից կպարգեւատրվի նաեւ հատուկ հուշանվերով, որի հեղինակն է հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը:
Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը բարձր գնահատեց «Տաշիր» ընկերության գործունեությունը՝ մրցաշարի կազմակերպան հարցում, շնորհակալություն հայտնեց ներկաներին: Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ շախմատի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով համաձայնել է գլխավորել մրցաշարի կազմկոմիտեն, նաեւ մրցաշարի կազմակերպիչ եւ հովանավոր «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին:
Ֆիլատովը վստահեցրեց, որ այս մրցաշարը կդառնա ընթացիկ տարվա շախմատային օրացույցի ուժեղագույն մրցաշարերից մեկը:
Բացման արարողության ժամանակ ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ՝ «Երկաթե Տիգրան» անվանմամբ:
Կայացավ նաեւ վիճակահանությունը: Այսպիսով՝ առաջին տուրում կմրցեն.
Դին Լիժեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսատան), Պետեր Լեկո (Հունգարիա) - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան), Լեւոն Արոնյան (Հայաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) զույգերը:
Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)





























The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.